Մասնագիտական մեդիայի, փորձագետների և տեղական նախաձեռնությունների համախմբում՝ հանուն խաղաղության

Նախագիծը իրականացվում է EU4Peace III – Մասնագիտական մեդիայի, փորձագետների և տեղական նախաձեռնությունների համախմբում՝ հանուն խաղաղության ծրագրի շրջանակում՝ հիմնվելով Եվրոպական Միության Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության (FPI) երկարամյա ներգրավվածության վրա՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը: 

Նախագիծը EU4Peace I և II (2020–2024) նախաձեռնությունների շարունակությունն է և շարունակում է շեշտադրել հասարակական երկխոսության խթանման, ապատեղեկատվության դեմ պայքարի և խաղաղության գործընթացներում մարգինալացված խմբերի ներառման կարևորությունը։ 

Նախագծի նպատակն է աջակցել հակամարտող կողմերի միջև երկխոսությանը և խթանել խաղաղության մշակույթը Հայաստանում՝ 

  • Խաղաղությանն ուղղված և հակամարտության հանդեպ զգայուն խոսույթի տարածմամբ մեդիայի միջոցով, 
  • Հայ և ադրբեջանցի փորձագետների միջև համագործակցության խորացմամբ, 
  • Մասնագիտական ներառման ամրապնդմամբ՝ հատկապես տեղահանված և անտեսված խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաղից տեղահանված լրագրողների շրջանում,  
  • Ստեղծարար և տեղական մակարդակի նախաձեռնությունների խրախուսմամբ՝ փոխադարձ ըմբռնման խթանման նպատակով։ 

15 ամսյա նախագծի բաղադրիչներն են․ 

  • Հայ և ադրբեջանցի փաստեր ստուգող մասնագետների համագործակցային նյութեր՝ հակամարտությանը վերաբերող ապատեղեկատվությանը հակազդելու համար, 
  • Փոքր դրամաշնորհներ՝ փաստերի ստուգման նյութերի պատրաստման համար, 
  • Հայ-ադրբեջանական համատեքստում խաղաշինական նախաձեռնությունների պատմությանը նվիրված համատեղ վավերագրական ֆիլմի ստեղծում, 
  • Երաժշտական երկխոսություն․ ֆիլմի նկարահանում, որում ընդգրկված են Հայաստանի և Ադրբեջանի երաժիշտներ, 
  • Վերապատրաստման դասընթացներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված լրագրողների համար, 
  • Ենթադրամաշնորհների տրամադրում ԼՂ լրագրողներին և մասնագիտական մենթորություն ողջ նախագծի ընթացքում։ 

Ծրագիրն իրականացվում է 2024թ․ նոյեմբեր– 2026 հունվար ժամանակահատվածում Եվրոպական միության աջակցությամբ։

Ծրագրի բյուջեն՝ 136,496.00 եվրո։

 



Leave a Reply