Դիմակայուն ձայներ․ հանրային նշանակության մեդիայի հզորացում 2026թ ընտրություններին ընդառաջ

Նախագիծը նպատակ ունի աջակցել Հայաստանում անկախ, հանրային նշանակության մեդիային՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում։

Այն միտված է մեդիայի կայունության, բովանդակության որակի և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդմանը՝ հնարավորություն տալով լրատվամիջոցներին ստեղծել բարձրորակ, փաստահեն բովանդակություն, որն անդրադառնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման հիմնարար հարցերին։

Բաց մրցույթի արդյունքում ընտրված վեց լրատվամիջոցները ստանում են դրամաշնորհ՝ հանրային հետաքրքրության թեմաներով խորքային նյութեր ստեղծելու համար։ Նրանք նաև հնարավորություն են ստանում մասնակցելու բիզնես զարգացման թեմայով վերապատրաստման և մենթորական հանդիպումների՝ փորձելով մշակել երկարաժամկետ բիզնես ռազմավարություններ և կայուն եկամտային մոդելներ։

ՄՆԿ-ն և ծրագրի փորձագետները հետևում են ստեղծվող բովանդակության որակին և կազմակերպությունների ինստիտուցիոնալ առաջընթացին՝ տրամադրելով եզրակացություններ և առաջարկություններ փոփոխության ու զարգացման համար։

Բովանդակության արտադրությունն ու կարողությունների զարգացումը համադրելով՝ նախագիծը նպաստում է Հայաստանում ավելի դիմակայուն մեդիա ոլորտի և առավել տեղեկացված հանրային քննարկման ձևավորմանը։

Ծրագրի տևողությունը՝ 2025 թ. սեպտեմբեր – 2026 թ. ապրիլ։
Ծրագրի բյուջեն՝ 400,000 ֆունտ։



Leave a Reply