Արվեստանոց Խաչմերուկում

Սա Ինտերնյուս Հայաստանի, Ինտերնյուս Վրաստանի և Ինտերնյուս Ադրբեջանի միասնական ծրագիրն էր, որն ուղղված էր լրագության ֆակուլտետի ուսանողներին՝ օգնելու նրանց համատեղ վավերագրական ֆիլմեր արտադրել: Ծրագրի շնորհիվ ձեռք բերված մասնագիտական որակների և ստացած գիտելիքը համապատասխան մասնագիտական միջավայրում կիրառելու արդյունքում ուսանողները բարձրաձայնեցին Հարավային Կովկասի երիտասարդ լսարանին հետաքրքրող սոցիալական խնդիրների մասին:


Ծրագիրն իրականացվել է 2006 թ. հոկտեմբեր – 2007 թ. հոկտեմբեր, ապա 2008 թ. փետրվար – 2009 թ. հունվար ժամանակահատվածում Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ: