Թվապատում հետաքննություն

2016 թ. դեկտեմբերին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն անցկացրեց Թվապատում հետաքննություն մեդիա կոնֆերանսը, որի նպատակն էր խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում, բանախոսությունների, ցուցադրությունների, գործնական դասերի միջոցով ներկայացնել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող տարբեր երկրների փորձը:

Կոնֆերանսը մասնակիցներին առաջարկեց թեմաների բազմազանություն, ինչպիսիք են` հետաքննական լրագրության ժամանակակից միտումները, հարթակներն ու գործիքները, հետաքննող լրագրողի հնարավորություններն ու խոչընդոտները, արգելքներն ու ճնշումները, լրագրողական բացահայտումների, միջսահմանային համագործակցությունների կարևորությունն ու ազդեցությունը:

«Թվապատում հետաքննություն»-ը հյուրընկալել էր աննախադեպ թվով մասնագետների, որոնցից չորսը՝ լիտվական մեդիա դաշտից:

10 երկրից ժամանած միջազգային 16 անախոսները ներկայացնում էին հայտնի լրատվամիջոցներ ու հետաքննական կենտրոններ:

Միջոցառման բովանդակությունն ամփոփվեց «Բացահայտումների հետագծով» ձեռնարկում, որում տեղ գտան կոնֆերանսի բանախոսների 12 հրապարակումներ՝ հիմնված նրանց բանախոսությունների վրա:


Այս կոնֆերանսը հավելում էր «Թվապատում» մեդիա միջոցառումների շարքում, որն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանում Լիտվայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: