Խթանելով մեդիագրագիտությունը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել է Մեդիագրագիտություն դասընթացը, որի նպատակն է պատրաստել գիտակից, իրազեկ մեդիա սպառողներ, ովքեր կարողանում են քննադատաբար մոտենալ լրատվությանը, տարբերել կարծիքն ու փաստը, քարոզչությունն ու տեղեկատվությունը, հասկանալ մեդիայի աշխատանքի սկզբունքներն ու շարժառիթները։ Դասընթացի 10 թեմաները ներկայացվում են ձեռնարկի միջոցով, որը նախատեսված է ավագ դպրոցների ուսուցիչների համար։ Ձեռնարկում ամեն դասը ներկայացված է հստակ կառուցվածքով, տեսական ու գործնական մասերով, առաջադրանքներով, մուլտիմեդիա նյութերով եւ օգտակար հղումներով։

«Մեդիագրագիտություն» նախագծի մաս է նաեւ «Մեդիամարտ» էլեկտրոնային խաղը: Այստեղ երեխաները կարող են պատասխանել վիկտորինաների հարցերի, նյութ գրել, ռադիոնյութ կազմել, հավաքել հեռուստահաղորդում, ընթացիկ իրադարձությունից լուսանկար անել եւ այլն:


Ծրագիրն իրականացվել է 2012 թ. հուլիս- 2013 թ. հունվար ժամանակահատվածում՝ Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ-ի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի աջակցությամբ: