- December 1, 2015
- Posted by: admin
- Category:
No Comments
Նախագիծը «Կինոերկխոսություններ» ծրագրի զարգացման նոր փուլ էր: Հայերը և ադրբեջանցիները համատեղ պատրաստեցին երեք մասից բաղկացած ֆիլմաշար, որտեղ Ղարաբաղյան հակամարտության կողմերը փաստերի հիման վրա ներկայացնում են իրենց տեսակետները՝ հակամարտության ծագման, զարգացման փուլերի և խաղաղության հաստատման խոչընդոտների մասին։ 3 ֆիլմերից յուրաքանչյուրը բաղկացած է 4 սեգմենտից՝ 2 հայկական և 2 ադրբեջանական և կազմում է մեկժամանոց մի շրջան:
«Շրջանի մասերը» Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ինտերնյուս Ադրբեջանի համատեղ նախաձեռնությունն է՝ բրիտանական «Հակամարտության ռեսուրսներ» կազմակերպության մասնակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագրի շրջանակներում: