- March 1, 2013
- Posted by: admin
- Category:
Ծրագրի վեց տարիների ընթացքում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մոտ 150 դպրոցականներ ծանոթացան լրագրության այբուբենին, փորձեցին իրենց հաղորդավարի ու լրագրողի դերերում։ 135 պատանիներ ամառային մեկ ամիս անցկացրեցին մեդիա ճամբարում, որտեղ սովորեցին հեռուստատեսային արտադրություն և խաղաղությանը նպաստող լրագրություն։
2004-ից պատանի լրագրողներն իրենց ավագ խորհրդատուների հետ պատրաստեցին 265 հեռուստահաղորդում՝ ավելի քան 1500 սյուժեներով, որոնք երեք երկրների երիտասարդների կյանքի պատմություններ էին և երիտասարդական հայացք էին կյանքին։ Հաղորդումները եթեր հեռարձակվեցին խոշոր հեռուստաընկերություններով երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն։ Հայաստանում հաղորդման անունն էր «Մենք ենք»։
Ծրագիրն իրականացվեց 2004 թ. փետրվար – 2013 թ. փետրվար ժամանակահատվածում Երևանում Բրիտանական դեսպանատան և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ։