Հանդուրժողականության խնդիրները մեդիայում

Այս նախագիծը հայաստանցի լրագրողների համար ստեղծեց մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հերթական հնարավորությունը: Ծրագիրը վերաբերում է զգայուն թեմաների լուսաբանմանը և դրանց շուրջ հասարակական երկխոսություն ծավալելու հարցում մեդիայի դերակատարմանը։

2017թ-ի ամռանը կազմակերպվեց լրագրողների համար դասընթաց՝ Հանդուրժողականության խնդիրները մեդիայում թեմայով։ Դասընթացից հետո լրագրողներից երեքը ստացանդրամաշնորհներ՝ իրենց պատմությունները պատրաստելու համար։ Դրանք անդրադառնում են հետևյալ թեմաներին՝

դպրոցից դուրս մնացած եզդի աղջիկները
հայաստանյան աշխատաշուկայում տարիքային խտրականությունը
խառնամուսնությունները


Ծրագիրն իրականացվում է 2017 թ. հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) ֆինանսական աջակցությամբ: