Էլ-ալիք (E-Channel)

www.echannel.am համացանցային նախագիծը միտված էր բարձրացնելու հանրության իրազեկվածության մակարդակը Հայաստանում սոցիալական և քաղաքական գործընթացների վերաբերյալ: Այն ներկայացրեց օբյեկտիվ և բազմակարծիք տեղեկատվություն, վերլուծություններ ու կարծիքներ՝ ինտերակտիվ տեղեկատավական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես օրինակ, մուլտիմեդիա մոտեցումներ, աուդիո և վիդեո պատմությունների առցանց հրապարակում, դիմանկարային պատմություններ, մուլտֆիլմեր, ծրագրային գործիքներ բջջային հեռախոսների համար:


Ծրագիրն իրականացվել է 2007 թ. հոկտեմբեր – 2008 թ. մարտ ժամանակահատվածում Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: