Դիալոգոս. պատերազմի և խաղաղության չփառատոն

Դիալոգոս չփառատոնը նոր տեսակի հարթակ էր, որտեղ ներկայացած տարբեր ձևաչափերի ֆիլմերը դուրս են փառատոնային պահանջների շրջանակից, հաճախ փորձարարական են, ստեղծված՝ ոչ միշտ պրոֆեսիոնալների կողմից։ Այս հարթակում ֆիլմերը չեն մրցում, մրցանակներ չեն հանձնվում, իսկ ժյուրին հենց ինքը՝ հանդիսատեսն է։

2016 թ. փետրվարին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած այս չփառատոնը հարթակ դարձավ Ղարաբաղյան և վրաց-օսական հակամարտությունների մասին վրացական, հայկական և հայ-ադրբեջանական համատեղ վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի համար, որոնք ստեղծվել են վերջին տասը տարվա ընթացքում: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հանդիպելու ֆիլմերի հեղինակների, ռեժիսորների, հերոսների հետ, լսելու, խոսելու և քննարկելու։
Փետրվարի 22-25 «Մոսկվա» կինոթատրոնում ընդհանուր առմամբ ցուցադրվեց 22 ֆիլմ, որոնցից 18-ը՝ վավերագրական,  4-ը՝ անիմացիոն:


Ծրագիրն իրականացավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: