- April 1, 2013
- Posted by: admin
- Category:
Այս ծրագրի միջոցով իրավապաշտպան կազմակերպությունները սկսեցին առավել հմտորեն օգտագործել նոր մեդիա գործիքները։ Երկու տարվա ընթացքում 72 հասարակական կազմակերպություններից և 6 քաղաքացիական նախաձեռնություններից 120 մարդ է մասնակցել ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացներին՝ սովորելով տեղեկատվություն ստեղծել և տարածել նոր մեդիա հարթակներում։ Տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով նրանք մշակեցին իրազեկման եւ շահերի պաշտպանության արշավների նախագծեր՝ կիրառելով նոր եւ ավանդական մեդիա տեխնոլոգիաները։ Դասընթացի մասնակիցները տիրապետեցին մեդիա հմտություններին՝ պատրաստելով ու տարածելով մուլտիմեդիա նյութեր և ծանոթանալով քաղաքացիական լրագրության առանձնահատկություններին։ Հրատարակվեց «Սոցիալական մեդիա մարդու իրավունքների պաշտպանության գործում» գիրքը։
Իրավապաշտպան ՀԿ-ները և քաղաքացիական նախաձեռնությունները ստացան դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն տեղերում և սարքավորումներ մարդու իրավունքների հրատապ խնդիրների շուրջ մուլտիմեդիա արշավներ իրականացնելու համար։ Արդյունքնում հայ իրավապաշտպանների գործն ու խոսքը ինտերնետում առավել լսելի դարձավ, ինչը նրանց օգնեց ավելի արդյունավետորեն աշխատել իրենց շահառուների, լրատվամիջոցների և հանրության հետ։
Ծրագիրն իրականացվեց 2010 թ. սեպտեմբեր – 2013 թ. մարտ ժամանակահատվածում «Ինտերնյուս»-ի (ԱՄՆ) աջակցությամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի (DRL) ֆինանսավորմամբ։