- August 1, 2013
- Posted by: admin
- Category:
Հեռուստահաղորդումների շարք, որը ներկայացնում էր բազմակողմանի, բազմակարծիք ու օբյեկտիվ տեղեկատվություն ընտրությունների մասին. օրենսդրություն, պետական ու հասարական կառույցներ, ընտրողների իրավունքների պաշտպանություն, սոցիալական տարբեր խմբերի մասնակցություն, ընտրախախտումներ եւ այլն։
Հաղորդման ժանրը ինֆոթեյնմենթն էր. ընտրություններին առնչվող սոցիալական, իրավական ու քաղաքական տեղեկատվությունը համադրված էր ժամանցի հետ: «Մեր քվեարկության առաջ» հաղորդման մի քանի խորագրեր ներկայացնում էին մարդկային պատմություններ, տեսակետներ ու վերլուծություն։
Հաղորդաշարն արտադրվել է Ընթացքում, անդրադարձել է Ազգային ժողովի, նախագահական ու քաղաքապետի ընտրություններին և հեռարձակվել Երևանի ու մարզային տարբեր հեռուստակայաններով։
Ծրագիրն իրականացվել է 2007 թ. հունիս – 2013 հուլիս ժամանակահատվածում Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: