- April 1, 2012
- Posted by: admin
- Category:
Ծրագիրը նպաստեց Հայաստանի և Թուրքիայի լրագրողների, ֆիլմարտադրողների համագործակցությանն ու փոխադարձ շփումների ակտիվացմանը։ Հայ և թուրք լրագրողները այցելեցին հարևան երկիր, հանդիպեցին տարբեր բնագավառի մարդկանց ու ծանոթացան հասարակական-քաղաքական կյանքին, մշակույթին ու պատմությանը: Այդ ընթացքում նրանք հրապարակեցին ավելի քան 300 հոդված, ռադիո և հեռուստատեսային նյութեր, ակնարկներ:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրից վեց ուսանողներ ֆիլմեր նկարահանեցին, հայերը՝ Թուրքիայում, իսկ թուրք երիտասարդները՝ Հայաստանում: Նրանք անցան համապատասխան ուսուցում, մեկնեցին ճանաչողական այցերի և նկարահանման:
Ինտերնյուսի գործըներները իրականացրեցին 16 հայ ու թուրք լրագրողների ավտոբուսային շրջագայություն Թուրքիայից Հայաստան և պատրաստեցին թոք-շոուներ, որոնք հեռարձակվեցին Հայաստանի Երկիր Մեդիա և Թուրքիայի IMC հեռուստաընկերություններով։
Ծրագիրն իրականացվել է 2010 թ. սեպտեմբեր – 2012 թ. մարտ ժամանակահատվածում Երևանի մամուլի ակումբի, Ստամբուլի Մշակույթի համալսարանի GPOT կենտրոնի, CAM կինոստուդիայի և Ինտերնյուս նեթվորքի համագործակցությամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի (DRL) ֆինանսական աջակցությամբ։