Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ (ԱՌՄ)

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն էր առավել հասանելի դարձնել բազմակարծիք և անկողմնակալ տեղեկատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով։

Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներն էին՝ այլընտրանքային բովանդակության ստեղծում և տարածում, մեդիա գրագիտության խթանում և օրենսդրական շահերի պաշտպանություն ու վերահսկողություն։  Միավորելով տեղացի մասնագետների փորձը և միջազգային պրակտիկան՝ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը նպաստեց այլընտրանքային բովանդակության հասարակական պահանջարկի ձևավորմանը, խթանեց տեղեկատվության ստեղծման ու տարածման նոր եղանակները և հասարակության կողմից մամուլի ազատության շահերի պաշտպանությունը:

Ծրագիրը հիմնականում աջակցեց հայաստանյան լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լիովին օգտագործեն տեխնոլոգիական առաջընթացի ընձեռած նոր հնարավորությունները և անկողմնակալ ու որակյալ լուրեր մատուցեն բնակչությանը: Ծրագիրն աջակցեց նաև բնակչությանը՝ քաղաքացիական ակտիվ լրատվության ստեղծման և մեդիայի՝ առավել խելացի սպառողներ կրթելու միջոցով: Ծրագրի շահառուներն էին լրագրողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական լրագրողները, որոնք ստեղծեցին այլընտրանքային բովանդակություն և այն տարածեցին տարբեր լրատվական հարթակներով:


Ծրագիրը համատեղ իրականացրեցին Ինտերնյուսը (ԱՄՆ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Երևանի մամուլի ակումբը 2010 թ. սեպտեմբեր – 2014 թ. hունվար ժամանակահատվածում: Այն հնարավոր դարձավ ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։