Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիներին ավելի խորը պատկերացում տալ եվրոպական ժողովրդավարական համակարգերի և սկզբունքների մասին` արդար և ներառական միջավայրեր, որոնք ընձեռում են հասարակությանը բազմաթիվ հնարավորություններ:

Ընտրված տասը լրագրողների համար, ներառյալ մարզերից, կազմակերպվում է երկօրյա աշխատաժողով կենտրոնանալով միջոցառումների պլանավորման, ծրագրի նպատակների քննարկման, եվրոպական արժեքների և դեպքերի ուսումնասիրության, եվրոպական նշանակալի կառույցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վրա: Մասնակիցները ծանոթանում են ծրագրի շրջանակներում ընդգրկված թեմաները ներկայացնելու տարբեր ձևաչափերին:

Այնուհետև լրագրողները մինչև տարեվերջ ներկայացնում են իրենց 1-2 մուլտիմեդիա պատմությունները, որոնք պարզաբանում են ժողովրդավարական ինստիտուտները, հնարավորությունները, պատմական իրադարձությունները և առանցքային դեմքերը, որոնք ձևավորել են եվրոպական ժողովրդավարությունը՝ հատուկ շեշտադրում ունենալով Նիդերլանդների վրա:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ստանում են խորհրդատվություն և մասնակցում թեմատիկ դասընթացների: Ծրագրի ավարտին ներկայացվում են լրագրողական աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է 2025թ․ հունվար – 2025 դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Ծրագրի բյուջեն՝ 49,994 եվրո։

 



Leave a Reply