Մեդիակառավարման առցանց դպրոց

Նախագիծը մեդիայի կառավարման գործընթացներում ընդգրկված մասնագետների համար նախատեսված դպրոց է։ Թեմատիկ 4 մոդուլներից բաղկացած դասընթացն օգնում է ավելի արդյունավետ կազմակերպել խմբագրության աշխատանքը։ Դպրոցում սովորում են, թե ինչպես թիրախային աշխատել լսարանի հետ, մրցունակ լինել շուկայում, գտնել ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու նոր աղբյուրներ, ստեղծել բազմազան, հասցեական և որակյալ մեդիա արտադրանք։

Տեսական դասախոսություններից զատ, դասընթացը ներառում է նաև իրավիճակների վերլուծություն՝ ինտերակտիվ մեթոդներով։ Ավարտին, իրենց բիզնես գաղափարի համաձայն, սովորողները մշակում են անհատական նախագծեր՝ մենթորների օգնությամբ։

Ուսուցումը կազմակերպվում է հիմնականում առցանց։ Դասավանդում են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցնում գերմանական Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ Ամենշաբաթյա դասերից բացի դպրոցում լրացուցիչ հանդիպումներ են կազմակերպվում նաև Հայաստանից և արտերկրից հրավիրված բանախոսների և հյուրերի հետ։

Առցանց դպրոցի նախագիծն իրականացվում է 2021թ. նոյեմբեր– 2023թ. հունիս ժամանակահատվածում` «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

 

 

 

 



1 Comment

  • Sona

    Բրև Ձեզ խնդրում եմ օգնել ինձ գրանցվել և միանալ Մեդիագրագիտության շաբաթը դպրոցներում անցկացվող ուսուցիչների համար կազմակերպված առցանց սեմինարին:

Leave a Reply