- June 12, 2025
- Posted by: admin
- Category:


Նախագիծը իրականացվում է EU4Peace III – Մասնագիտական մեդիայի, փորձագետների և տեղական նախաձեռնությունների համախմբում՝ հանուն խաղաղության ծրագրի շրջանակում՝ հիմնվելով Եվրոպական Միության Արտաքին քաղաքականության գործիքների ծառայության (FPI) երկարամյա ներգրավվածության վրա՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նախագիծը EU4Peace I և II (2020–2024) նախաձեռնությունների շարունակությունն է և շարունակում է շեշտադրել հասարակական երկխոսության խթանման, ապատեղեկատվության դեմ պայքարի և խաղաղության գործընթացներում մարգինալացված խմբերի ներառման կարևորությունը։
Նախագծի նպատակն է աջակցել հակամարտող կողմերի միջև երկխոսությանը և խթանել խաղաղության մշակույթը Հայաստանում՝
- Խաղաղությանն ուղղված և հակամարտության հանդեպ զգայուն խոսույթի տարածմամբ մեդիայի միջոցով,
- Հայ և ադրբեջանցի փորձագետների միջև համագործակցության խորացմամբ,
- Մասնագիտական ներառման ամրապնդմամբ՝ հատկապես տեղահանված և անտեսված խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաղից տեղահանված լրագրողների շրջանում,
- Ստեղծարար և տեղական մակարդակի նախաձեռնությունների խրախուսմամբ՝ փոխադարձ ըմբռնման խթանման նպատակով։
15 ամսյա նախագծի բաղադրիչներն են․
- Հայ և ադրբեջանցի փաստեր ստուգող մասնագետների համագործակցային նյութեր՝ հակամարտությանը վերաբերող ապատեղեկատվությանը հակազդելու համար,
- Փոքր դրամաշնորհներ՝ փաստերի ստուգման նյութերի պատրաստման համար,
- Հայ-ադրբեջանական համատեքստում խաղաշինական նախաձեռնությունների պատմությանը նվիրված համատեղ վավերագրական ֆիլմի ստեղծում,
- Երաժշտական երկխոսություն․ ֆիլմի նկարահանում, որում ընդգրկված են Հայաստանի և Ադրբեջանի երաժիշտներ,
- Վերապատրաստման դասընթացներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված լրագրողների համար,
- Ենթադրամաշնորհների տրամադրում ԼՂ լրագրողներին և մասնագիտական մենթորություն ողջ նախագծի ընթացքում։
Ծրագիրն իրականացվում է 2024թ․ նոյեմբեր– 2026 հունվար ժամանակահատվածում Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի բյուջեն՝ 136,496.00 եվրո։