Մասնագիտական դասընթացներն ու վերապատրաստումները հիմնադրման օրվանից մեր գործունեության հիմնական ուղղություններից են։ 25 տարվա ընթացքում անցկացրել ենք 800-ից ավելի դասընթացներ՝ կրթելով փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսուցիչների, դասախոսների, գրադարանավարների, ուսանողների և աշակերտների:
Դասընթացներն ընդգրկում են մեդիայի տարբեր ոլորտները՝ ավանդական լրագրությունից մինչև նորագույն մեդիա տեխնոլոգիաներ, հարթակներ, ժանրեր, ձևաչափեր, ուշագրավ մեդիա արտադրանք թողարկելուց մինչև գրագետ մեդիա արտադրանք սպառելը: Դրանք լրատվական դաշտի տարբեր մասնագետների համար են՝ լրագրողներ, մենեջերներ, խմբագիրներ, գովազդային գործակալներ, օպերատորներ և ռեժիսորներ: Հավատարիմ են ոչ ֆորմալ կրթության սկզբունքներին՝ ինտերակտիվ են, ընդգրկուն, ինտենսիվ, հասցեական, հիմնված փորձի, հմտությունների, կիրառական գիտելիքի ձեռքբերման վրա: