Խմբագիր / պրոդյուսերի աշխատանք ՄՆԿ-ում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է փորձառու խմբագիր/պրոդյուսերի լրատվամիջոցների հետ աշխատելու համար: Խմբագիրը պետք է սերտ համագործակցի և աջակցի գործընկեր լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքին, մասնավորապես՝ մուլտիմեդիա պատմությունների, նոր լրագրողական ձևաչափերի ստեղծմանը։

Աշխատանքի նկարագրություն և պարտականություններ

— ծրագրի մասնակից լրատվամիջոցների ստեղծագործական խմբերի հետ քննարկում է թեմաներ, գործիքներ, նյութերի ձևաչափեր, կառուցվածք և այլն,
— աջակցում է, ուղղորդում, կազմակերպում մտագրոհներ նյութերի ստեղծման նպատակով,
— առաջարկություններ է ներկայացնում ստեղծագործական թիմերին,
— վերահսկում է լրագրողական նյութերի պատրաստման գործընթացն ըստ ծրագրի մենեջերի հետ համաձայնեցված ժամանակացույցի և բովանդակության,
— խմբագրում և վերջնական արտադրության հանձնում աշխատանքը,
— անհրաժեշտության դեպքում ներկայացնում է գրավոր հաշվետվություն ծրագրի ղեկավարին,
— հաճախակի գործուղումների է գնում մարզեր (մարզային խմբագրի համար):

Պահանջվող որակավորումներ

— բարձրագույն կրթություն,
— լրագրության ոլորտում առնվազն 5 տարվա փորձ,
— մուլտիմեդիա հրապարակումներ պատրաստելու փորձառություն,
— նոր գործիքներից օգտվելու փորձ (խնդրում ենք նշել ուղեկցող նամակում),
— Հայաստանի մարզերի խնդիրների, իրավիճակի իմացություն,
— խմբագրի/պրոդյուսերի աշխատանքային փորձ,
— հայերենի գերազանց իմացություն (անգլերենը և ռուսերենը կդիտվի առավելություն),
— նորարարական մտածողություն, հաղորդակցման հմտություններ:

Խմբագիրը/պրոդյուսերը աշխատելու է նախապես հաստատված ժամանակացույցով, որը չի նախատեսում ամսական լրիվ ծանրաբեռնվածություն և ամբողջական հաստիք: Հաշվետու է ծրագրի մենեջերին:

Դիմելու ընթացակարգը

Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին «Խմբագիր/պրոդյուսեր» վերնագրով նամակով ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
— ինքնակենսագրական/Resume,
— ուղեկցող նամակ, որը պետք է ներառի նաև մուլտիմեդիա աշխատանքի 3 օրինակների հղումներ:

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է։

Կազմակերպության մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ http://mediainitiatives.am/: