Մոբայլ լրագրության դասընթաց

Մարտի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին, բլոգերներին, ուսանողներին և թեմայով հետաքրքրված այլ անձանց մասնակցել Մոբայլ լրագրություն թեմայով մեկօրյա դասընթացի։

Այն կվարի գերմանացի լրագրող, բլոգեր և դասընթացավար Մաթիաս Զյուսենը։
Դասընթացին կներկայացվեն հետևյալ թեմաները՝

– լրագրություն հեռախոսով. պարտադիր կանոններ,
– տեսանյութեր պատրաստելու լավագույն բջջային հավելվածները,
– Մայքլ Ռոզենբլումի «հինգ կադր» մեթոդը,
– ինչպես նկարահանել դինամիկ հարցազրույցներ,
– ինչպես աշխատել վիդեո հավելվածներով,
– ինչպես մոնտաժել հեռախոսով արված տեսանյութերը,
– ինչպես և որտեղ հրապարակել տեսանյութերը:

Դասընթացը հիմնված է գործնական աշխատանքի վրա, և մասնակցել ցանկացողները իրենց հետ պետք է ունենան սմարթֆոններ (հնարավորության դեպքում նաև ականջակալներ), որոնցում կլինեն առնվազն 3-4 gb հիշողություն և հետևյալ հավելվածները՝

– Iphones: iMovie, Kinemaster
– Android-Phones: Kinemaster, Open Camera

Դասընթացը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ, ժամը 14:00-18։00-ը։ Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի:

Դասընթացին մասնակցելու համար անհարժեշտ է լրացնել գրանցման թերթիկը մինչև մարտի 4-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ զանգահարել 010 583620 (131) հեռախոսահամարով։


Մաթիաս Զյուսենը 2017-ին Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Ավստրիայի կողմից անցկացրած հայ-ավստրիական համագործակցության մրցույթի հաղթողն է։ Վիքիմեդիայի հետ համագործակցելուց բացի՝ նա գրում է, լուսանկարում, պատրաստում ֆիլմեր տարբեր լրատվամիջոցների համար, նաև դասընթացներ է անցկացնում և խորհդատվություն տալիս տարբեր երկրներում գիտական ինստիտուտների, համալսարանների, հրատարակիչների և մեդիայի համար։ Նրա դասընթացների հիմնական թեմաներն են սոցիալական մեդիան, մոբայլ լրագրությունը, սմարթֆոնով տեսանկարահանումները, 360 աստիճանի տեսանյութերն ու ֆոտոն, գիտական ​​ֆիլմերը և բլոգինգը։


Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: