#ԴԻՄԱԿայումենք Մեդիագրագիտության շաբաթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2021թ․ նոյեմբերի 8-14-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում։

Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, հասկանալ մեդիայի ազդեցությունը, պահպանել թվային հիգիենան, կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատվական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները։ Մեդիագրագիտությունը 2021թ․ հաստատված նոր հանրակրթական չափորոշչով նաև դպրոցական և նախադպրոցական կրթության պարտադիր բաղադրիչ է։

Մեդիագրագիտության շաբաթը գլոբալ շարժում է, որ ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարի հայաստանյան մեդիագրագիտության շաբաթվան միացել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։

Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված բոլոր կառույցներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին ու բուհերին, գրադարաններին և թանգարաններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, լրատվամիջոցներին, միավորվել այս նախաձեռնության շուրջ և ջանքերը համադրելով՝ կարևոր գիտելիք ու կարողություններ փոխանցել մարդկանց մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում և դրանից հետո։

Շաբաթվա միջոցառումներն իրականացվում են «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Շաբաթվան աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Աջակցում են նաև ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը։

 Ինչպես միանալ մեդիագրագիտության շաբաթվան

  • Հետևել ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին, միանալ #Դիմայակումենք ֆեյսբուքյան արշավին,
  • Մասնակցել մեր նախատեսած առցանց միջոցառումներին,
  • Նախաձեռնել տարբեր օֆլայն կամ օնլայն միջոցառումներ, ինչպես օրինակ՝
  • Անցկացնել մեդիագրագիտության դաս օգտվելով ձեռնարկներից,
  • Ստուգել փաստերը և աղբյուրները,
  • Կազմակերպել բանավեճեր, քննարկումներ մեդիագրագիտության թեմաներով,
  • Դիտել հոլովակներ, ֆիլմեր, տեսադասեր և քննարկել դրանք,
  • Խաղալ մեդիագրագիտության էլեկտրոնային խաղեր,
  • Հրավիրել լրագրողի կամ այցելել որևէ լրատվամիջոց․․․
  • Ստեղծել և առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները,
  • Վերանայել սեփական վարքը, անվտանգության և գաղտնիության կարգավորումները թվային միջավայրում «Ցանցառ» խաղի օգնությամբ, կիսվել ուրիշների հետ այդ փորձով սոցցանցերում,
  • Համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 #եսեմմեդիան հեշթեգերը։

Միջոցառումներն իրականացնելու համար կարող եք օգտվել Մեդիա նախաձեռնություների կենտրոնի Media.am կայքի «Մեդիագրագիտություն» բաժնի կրթական նյութերից։

Խնդրում ենք, արված միջոցառումների մասին պատմել մեզ՝ հղումներ, նկարներ ուղարկելով [email protected] էլ փոստի հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգել մեզ 010 583620 հեռախոսահամարով։

Մեդիագրագիտության շաբաթվա առցանց միջոցառումները 

Նոյեմբերի 8-14-ը կարող եք միանալ բազմազան առցանց դաս-քննարկումներին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «#ԴԻՄԱԿայումենք» ֆեյսբուքյան արշավի էջում։ Այդտեղ կգտնեք նաև տեղեկություններ միջոցառումների ժամերի, խոսնակների և գրանցման կարգի վերաբերյալ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությունների մասին։

Նոյեմբերի 8

  • Մեդիագրագիտության շաբաթվա բացում
  • Մեդիագրագիտության տարածման եվրոպական փորձը։ Առցանց քննարկում միջազգային փորձագետների հետ։

Նոյեմբերի 9

  • Դիմակայում ենք ապատեղեկատվությանը․ աղբյուրների ստուգման առցանց դասընթաց ուսուցիչների համար։

Նոյեմբերի 10

  • Արհեստական բանականությունը մեր ամենօրյա կյանքում․ ի՞նչ են որոշում ալգորիթմները։ Վեբինար։
  • Ինչու՞ ստուգել փաստերը․ մեդիայի առաքելությունը ապատեղեկատվության ժամանաշրջանում։ Առցանց քննարկում միջազգային փորձագետների հետ։

Նոյեմբերի 11

  • Մեդիագրագիտությունը՝ խաղերով․ վրացական ու հայկական փորձը։ Առցանց քննարկում վրացի փորձագետի հետ։

Նոյեմբերի 12

  • Երեխաները և համացանցը․ առցանց քննարկում միջազգային փորձագետի հետ

Օգտակար հղումներ

ՄՆԿ ֆեյսբուքյան էջ – https://www.facebook.com/MediaInitiativesCenter

#Դիմակայում ենք․ ֆեյսբուքյան էջ – https://fb.me/e/1fOveKEi2

Մեդիագրագիտության թվային խաղեր – https://media.am/hy/medialiteracy/2020/05/02/21336/

Ուսումնական ձեռնարկներ – https://media.am/hy/category/medialiteracy/page/2/

Ծնողական ուղեցույցներ – https://media.am/hy/category/medialiteracy/

Տեսադասեր – https://media.am/hy/medialiteracy/2020/01/22/21332/

«Մեդիանավիգատոր»․ մեդիագրագիտության վարժությունների շտեմարան – https://medianavigator.org/toolkit

«Էնցիկլոմեդիա» փոդքասթ https://media.am/hy/category/encyclomedia/

«Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի օնլայն կուրս – https://www.youtube.com/watch?v=TVl7Lpzo2JU&list=PLmR_f2iiMz1x4ebDov7NJxnbczuu-ITc0

«Ստուգված է»․ՄՆԿ փաստերի ստուգման էջը – https://media.am/hy/category/verified/

Փաստերի ստուգման հարթակ – https://fip.am/Նյութեր նախադպրոցական տարիքի համար, ՀԼԱ- https://pjc.am/books/

Մեդիագրագիտության սոցիալական տեսահոլովակներ –

https://www.youtube.com/watch?v=qzCof6vB8e8&list=PL-j34ySbr5US742LprJFjuAURz804JDxL

Ֆիլմեր լրագրողների աշխատանքի մասին – https://media.am/hy/category/on-the-scene/«Ինֆոդեմիա» մեդիագրագիտության մասին հաղորդում, ՀԼԱ – https://www.youtube.com/playlist?list=PLKSfIT64kMITdatOPH_o9i8JnKTviaHrj



Leave a Reply