Մեդիագրագիտության ամառային դպրոց դասավանդողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 8-ից 12-ը կազմակերպում է խորացված վերապատրաստման ամառային դպրոց մեդիագրագիտության թեմայով ուսուցիչների և դասավանդողների համար։ Մասնակցել կարող են դասընթացով հետաքրքրված ուսուցիչներն ու դասավանդողները, որոնք նախկինում ընդգրկված են եղել մեդիագրագիտությանն առնչվող ծրագրերում կամ դասընթացներում։

Ամառային դպրոցի նպատակն է պատրաստել մեդիագրագիտության մասնագետների խումբ, որի անդամները հետաքրքրված են մասնակցելու ուսուցիչների և դասավանդողների հետագա վերապատրաստումներին՝ որպես դասընթացավար, ինքնուրույն նախաձեռնելու և անցկացնելու նման վերապատարաստումներ Երևանում ու մարզերում:

Ամառային դպրոցը կօգնի

  • զարգացնել մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները
  • համապատասխանեցնել մեդիագրագիտության թեմաները դպրոցական ծրագրերին, հանրակրթության պետական չափորոշիչներին
  • կազմել դասի պլաններ, նախագծային ուսուցման ձևաչափեր։

Դպրոցի շրջանավարտները հնարավորություն կունենան

  • դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց համայնքներում մեդիագրագիտության ծրագրեր իրականացնելու համար
  • ընդգրկվել ՄՆԿ դասավանդողների ցանցում

Վերապատրաստման դասընթացը կվարեն միջազգային և տեղացի փորձագետները՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ։

Մասնակցության պայմաններ

Ամառային դպրոցը կանցկացվի հուլիսի 8-ից 12-ը Ծաղկաձորում։ Մասնակցությունն անվճար է, տեղափոխման ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Դիմել կարող են բոլոր այն դասավանդողներն ու ուսուցիչները, որոնք․

  • նախկինում անցել են մեդիագրագիտության թեմայով վերապատրաստում
  • ծանոթ են հանրակրթական ծրագրերին, պետական չափորոշչի պահանջներին ու նպատակներին
  • հետաքրքված են մեդիագրագիտության թեմայով և կօգտագործեն նոր գիտելիքները կրթական ու վերապատրաստման ծրագրերում
  • ունեն վերապատրաստում անցկացնելու փորձ:

Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 27-ն է։

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։


Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 



1 Comment

  • Haykuhi Hovhannisyan

    Բարև Ձեզ, մեծ հետաքրքրություն առաջացրեց վերապատրաստման արդիական և հևառապ ձեր թեման. Ես ԴՇՀ առաջին վերապատրաստվսծ ուսուցիչներից մեկն եմ, որոնք ուսումնասիրեցին ՀՊՇ ն և դասագրքերին տրվող չափանիշների մշակող, ինչպես նաև աշխատել եմ ,,Անտարես,,հոլդինգի հետ, որպես դպրոցական լաբորոտոր նյութերի ստեղծող ԾԻԳ շրջանակներոմ, ինքս մեր դպրոցում իմ աշակերտների համար անցկացրել եմ մեդիագրագիտության դաս. Գիտեմ, որ շատ նրբություններ կան դեռ սովորելու, հույսով եմ կընդգրկվեմ ծրագրում:

Leave a Reply