- January 21, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:
Համաճարակի և պատերազմի տնտեսական հետևանքների հաղթահարումը առաջիկա ամիսներին կարևոր փորձություն է Հայաստանի համար։ Հաշվի առնելով խնդրի առաջնահերթությունը, ինչպես նաև՝ մեդիայի դերը կոնկրետ թեմաների շուրջ հանրային քննարկում և ուշադրություն ծավալելու հարցում, այս դրամաշնորհը հայտարարվում է տնտեսական թեմայով մեդիա նախագծերի համար։
Մրցույթի թիրախում տնտեսական ոլորտին առնչվող խնդիրները, մարտահրավերները, հնարավորությունները և հեռանկարներն են։ Չնայած դեռ դժվար է գնահատել պատերազմի և համաճարակի ամբողջական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, սակայն կարևոր է վերհանել և վերլուծել այդ խնդիրները, փնտրել և առաջարկել հնարավոր լուծումներ՝ հանրության համար մատչելի մատուցմամբ և որակյալ բովանդակությամբ։ Դա ենթադրում է փաստերի վրա հիմնված, բազմակողմանի, հավասարակշռված, մասնագիտական չափանիշներին համապատասխանող, էթիկայի հիմունքներին հետևող բազմաժանր, նորարար մեդիա արտադրանք։
Դիմորդները ազատ են իրենց նախագծի համար ընտրել ցանկացած ժանր և ձևաչափ՝ տեղեկատվական հոդված, վերլուծական և բացատրական նյութ, թոք-շոու, բանավեճ, ֆիլմ, մուլտիմեդիա ժանրեր և այլն։ Խրախուսվում են նորարարական և ստեղծագործ մոտեցումները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների օգտագործումը (ICT tools) նյութը լսարանի համար ավելի պարզ և գրավիչ դարձնելու նպատակով։
Մրցույթին դիմելու կարգը
Մեդիա կազմակերպություններին տրամադրվող մեկ դրամաշնորհի չափը կկազմի 3,000,000-10,000,000 ՀՀ դրամ։
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի որպես համաֆինանսավորում:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 30-ն է։
Մանրամասների համար կարդալ հայտարարությունը ու ծանոթանալ փաստաթղթերին ԵՀՀ էջում։