Հետազոտող/վերլուծաբանի աշխատանք ՄՆԿ-ում

Աշխատանքի նկարագրություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) փնտրում է փորձառու հետազոտող/վերլուծաբան պարզելու լրատվամիջոցներում ապատեղեկատվության ու կեղծ լուրերի աղբյուրների, հիմնական պատումների և տարածման օրինաչափությունները։

Հետազոտողը պետք է մասնակցի մեդիա մոնիտորինգի մշակմանը և անցկացմանը, կազմակերպի, անցկացնի և վերլուծի խորը փորձագիական հարցազրույցներ և/կամ ֆոկուս խմբեր։

Պայմանագրի տևողությունը՝ 3 ամիս։

Աշխատանքային պարտականությունները՝

  • անցկացնել ֆոկուս խմբային քննարկումներ և/կամ խորը հարցազրույցներ (այդ թվում մարզային փորձագետների հետ),
  • վերլուծել արդյունքները,
  • համադրել քննարկումների/հարցազրույցների և մեդիա մոնիտորինգի արդյունքների վերլուծությունները,
  • պատրաստել մինչև 30 էջ ծավալով զեկույց (հայերեն և անգլերեն լեզուներով), որը կներառի համառոտագիր, մեթոդաբանությունը, երկու վերլուծությունների համադրությունը, եզրակացություններ և առաջարկություններ, ինչպես նաև հանրությանը ներկայացնելու համար power point տարբերակ։

Պահանջվող որակավորումները՝

  • բարձրագույն կրթություն՝ սոցիոլագիայի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,
  • որակական հետազոտության բնագավառում մինչև տասը տարվա փորձ,
  • որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն,
  • վերլուծական գերազանց կարողություն,
  • հայաստանյան մեդիա ոլորտի իմացություն,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Դիմելու ընթացակարգը՝

Խնդրում ենք [email protected] էլ․ փոստի հասցեով ուղարկել հետաքրքրության նամակ (մինչև 1 էջ), ինքնակենսագրական (CV) և թեկնածուի կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույց կամ հղում։ Դիմումների վերջնաժամկետը՝ 2020թ․-ի մայիսի  18-ն է։



Leave a Reply