Արցախցի երիտասարդների հետ զարգացնում ենք մեդիագրագիտության հմտությունները

Փետրվարի 24-25-ը 15 արցախցի երիտասարդների հետ զարգացնում էինք մեդիագրագիտության հմտությունները, քննադատական ու վերլուծական միտքը։

Երկօրյա դասընթացի շրջանակում տարբեր ուսումնական հաստատություններ ներկայացնող ուսանողներ և երիտասարդներ հրավիրված փորձագետների հետ ծանոթացան մեդիագրագիտության հիմունքներին, սովորեցին՝ ինչպես ստուգել փաստերը, ինչպես անվտանգ նավարկել թվային միջավայրում, և, իհարկե, ոչ միայն գրագետ մեդիասպառող լինել, այլև հմտացան գրագետ ու ճիշտ բովանդակություն ստեղծելու և տարածելու մեջ։


Դասընթացը իրականացվել է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից, և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ:



Leave a Reply