- March 10, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ




Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում բովանդակության տարածման և լսարանի աճի մասնագետի (SMM-manager (Growth + Monetization)) Media.am լրատվական-վերլուծական կայքի աշխատանքներում ներգրավվելու և թիմի հետ աշխատելու համար։
Մասնագետը պետք է աշխատի Media.am-ի լսարանի ներգրավվածությունն ու բովանդակության տարածումն ընդլայնելու ուղղությամբ՝ մրցունակությունն ամրապնդելու և մոնետիզացիայի ճանապարհներ գտնելու և փորձարկելու ուղղությամբ։
Դիմումների վերջնաժամկետը 2026թ․-ի մարտի 20-ն է։
Ընտրված մասնագետի հետ կնքվելու է քաղիրավական պայմանագիր ապրիլ ամսից՝ աշխատանքային նպատակներին համապատասխան զբաղվածությունը համատեղ որոշելու արդյունքում։
Հիմնական գործառույթներ
Գնահատել Media.am-ի՝ լսարանի ներգրավման ու բովանդակության մոնետիզացիայի հնարավորությունները։
Մշակել Media.am-ի լսարանի աճի ու մոնետիզացիայի հայեցակարգ և գործողությունների ծրագիրը։
Media.am-ի խմբագրության հետ համատեղ մեկնարկել հայեցակարգից բխող գործողությունները։
Աշխատել Media.am-ի լսարանի ներգրավվածության մեծացման ուղղությամբ, կայքի բովանդակությունը համապատասխանեցնել սոցիալական մեդիա հարթակների ձևաչափերին, զարգացնել լրատվամիջոցի սոցիալական էջերն, հատուկ շեշտ դնելով YouTube-ի և ТikTok-ի հարթակներում ներկայության զարգացման վրա։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն, մասնագիտացում հաղորդակցության, թվային մարքեթինգի, սոցիոլոգիայի ոլորտներում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական մեդիա մարքեթինգի, բովանդակության տարածման, լսարանի վերլուծության և ներգրավվածության ոլորտներում։
- Հայաստանում մեդիա դաշտի խորքային իմացություն։
- Իրականցված նմանատիպ նախագծերի, մեդիա հարթակների հետ աշխատանքի հաջողված փորձ։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին հետևյալ փաստաթղթերը՝
- CVՆմանատիպ հաջողված ծրագրերի նկարագրություն ու հղումներ ։
- Խնդրում ենք թեմայի դաշտում նշել՝ «թվային մարքեթինգի մասնագետ»։
