- March 24, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ


«Լրադադար» ակումբի հերթական քննարկումը «Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» նոր սոցիոլոգիական հետազոտության մասին էր։


Հետազոտությունն ամփոփում է 2020-ի ապրիլ-հունիս ամիսների օնլայն լրահոսը երեք լրատվական կայքերի (News.am, Tert.am, 168.am) բովանդակության մշտադիտարկման արդյունքում։ Ընտրվել էին 3 թեմաներ՝ կորոնավիրուս, Ղարաբաղյան հիմնահարց և Լանսարոտեի կոնվենցիա, որոնց շուրջ ծագած ապատեղակատվական հոսքերն ու տարածման եղանակները ամփոփ ներկայացրին media.am կայքի փաստերի ստուգման բաժնի լրագրողները։


Հետազոտությունը փորձ է բացահայտելու հայաստանյան առցանց լրատվականներում ապատեղեկատվության ձևավորման և տարածման առանձնահատկություններն ու օրինաչափությունները, լուսաբանման ժամանակ կիրառվող տեղեկատվության շրջանակումը (ֆրեյմավորում) և դրա տակ երբեմն քողարկված, երբմն էլ ակնհայտ ուղերձները։