Լրագրողների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում․ դասընթաց վերապատրաստողների համար

Աղետների, զինված ընդհարումների, բողոքի ցույցերի ժամանակ աշխատանքի կամ աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող լրագրողներին, խմբագիրներին, օպերատորներին, լուսանկարիչներին հրավիրվում ենք մասնակցելու վերապատրաստողների դասընթացի, որը կանցկացվի նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում։

Դասընթացը կօգնի համալրել եւ համակարգել վտանգավոր պայմաններում աշխատանքի ձեր փորձն ու գիտելիքը և մշակել այս թեմայով վերապատրաստման ծրագրեր ձեր խմբագրությունների համար։

Եռօրյա ինտենսիվ դասընթացի ծրագիրը կառուցված է տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու փորձառության և գործնական առաջադրանքների վրա։

Մասնակիցները կսովորեն․

  • ճանաչել ֆիզիկական սպառնալիքներն ու խուսափել դրանցից,
  • մշակել ռիսկերի կառավարման և ճգնաժամային հաղորդակցության պլաններ,
  • ձեւավորել սթրեսային պայմաններում աշխատելու հոգեբանական դիմակայունություն,
  • ստեղծել թվային անվտանգության ուղեցույցեր և արձագանքել կիբեռհարձակումներին,

Դասընթացը կվարի Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի ղեկավար, լրագրողների անվտանգության փորձագետ Օլգա Գուժվան (Olga Guzhva), Ուկրաինա։

Դասընթացի ավարտից հետո մասնակիցներից կձևավորվի վերապատրաստողների խումբ, որը հետագայում կշարունակի լրագրողների անվտանգության թեմայով վերապատրաստումներն իրենց խմբագրություններում։ ՄՆԿ-ն կաջակցի այդ դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանը։

Մասնակցելու և վերապատրաստողների խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը։ Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։
Մասնակցությունն անվճար է, ճանապարհի եւ կեցության ծախսերը հոգում է ՄՆԿ-ն։ Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին։


Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում:



Leave a Reply