Լրագրողի/մեդիա մոնիտորինգի մասնագետի աշխատանքի հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում լրագրողի/մեդիա մոնիտորինգի մասնագետի «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական»  ծրագրի շրջանակում աշխատելու համար։ Մասնագետը հաշվետու է Ծրագրի համակարգողին և, համալրելով Media.am կայքի խմբագրական թիմը, աշխատելու է գլխավոր խմբագրի հետ սերտ համագործակցությամբ։   

Աշխատանքի նկարագրություն` 

  • Հայկական լրատվամիջոցներում հակամարտություններին առնչվող մեդիա բովանդակության ամենօրյա մշտադիտարկում; 
  • Մշտադիտարկման արդյունքների վերլուծություն, ամենամսյա զեկույցների կազմում և դրանց հիման վրա հոդվածների պատրաստում media.am հարթակի համար; 
  • Լրագրողական նյութերի պատրաստում media.am-ի «Խաչմերուկ» բաժնի համար՝ տարբեր ժանրերով և ձևաչափերով (Խաչմերուկ բաժինը հակամարտությունների լուսաբանման մասին հոդվածների համար է։ Այստեղ վերլուծվում է մեդիայի անդրադարձը տարածաշրջանային կոնֆլիկտներին։ ) 
  • Ծրագրի համակարգողի այլ հանձնարարությունների կատարում։ 

Մասնագիտական և աշխատանքային պահանջներ` 

  • բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում, 
  • մուլտիմեդիա բովանդակության հետ աշխատելու, այդ թվում աուդիո ու վիդեո նյութեր պատրաստելու փորձ, մուլտիմեդիա գործիքների տիրապետում, 
  • լրատվական դաշտի և դրա խնդիրների լավ իմացություն, 
  • լրագրողական նյութ գրելու և խմբագրելու գերազանց հմտություններ, 
  • հակամարտությունների լուսաբանման առանձնահատկությունների իմացություն, 
  • հաղորդակցվելու գերազանց ունակություններ, 
  • բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է, 
  • թիմային աշխատանքի, վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, 
  • ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն: 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024թ․ մայիսի 7-ը: Հայտերը՝ հայերեն ինքնակենսագրությունը,  հետաքրքրվածության նամակը 300 բառի սահմաններում, հակամարտության թեմայով հոդվածների 2-3 հղում  (եթե առկա է) ուղարկել [email protected]  էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Media Monitoring Expert/Journalist” բառերը։ 

Միայն ընտրված թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի: 

Media.am-ը մեդիա դաշտի վերլուծությունների, լրագրողական էթիկայի, մեդիագրագիտության թեմաներով մասնագիտացած յուրահատուկ հարթակ է, որն աշխատում է 2000թ․-ից։ 

 



Leave a Reply