- December 7, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու մեդիա փորձագետների, քաղաքագետների, հոգեբանների, գործընկեր լրագրողների հետ, կիսելու սեփական փորձը և քննարկելու իրավիճակն ու ոլորտում իրենց հետագա անելիքը։ Ճամբարի շրջանակում կանցկացվեն նաև մասնագիտական վարպետանոցներ, կներկայացվեն աշխատանքային գործիքներ։
Ճամբարն անցկացվելու է հունվարի 31 ից- փետրվարի 4-ը։
Ճամբարի քննարկման և ուսումնասիրման հիմնական թեմաներն են՝
- Արցախից տեղահանվածների խնդիրները,
- Լրագրողների անվտանգության խնդիրները,
- Թվային անվտանգությունը,
- Զգայուն թեմաների էթիկան և պատասխանատվությունը,
- Մարդու իրավունքների հիմնահարցերը,
- Հոգեկան առողջության հարցերը ճգնաժամային իրավիճակներում։
Ճամբարի մասնակիցները
- Հնարավորություն կունենան շփվելու գործընկերների հետ առօրյա հոգսերից ու խնդիրներից դուրս, կբանավիճեն, կդիտեն ֆիլմեր և միասին կաշխատեն
- Մասնագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու դրանք իրագործելու մեթոդները,
- Հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային ծրագրի՝ իրենց նախագծերն իրագործելու համար։ Այդ նպատակով ժամանակ կհատկացվի թեմաների, գաղափարների, դրամաշնորհին դիմելու ձևերի քննարկման համար։
Ճամբարը նախատեսված է մինչև 15 մասնակցի համար։
Ովքեր կարող են դիմել․
Արցախից բռնի տեղահանված լրագրողները, բլոգերները, փոդքասթերները և սոցիալական ցանցերում մեդիա բովանդակություն ստեղծողները, որոնք լուսաբանում են ներկա իրադարձությունները։
Ճամբարին դիմելու կարգը․
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։
Վերջնաժամկետ․
Դիմելու վերջնաժամկետը 2023-ի դեկտեմբերի 25-ն է։
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Արփի Բեքարյանին՝ [email protected] էլ հասցեով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։