Նորարարական լաբորատորիա և դրամական աջակցություն սոցիալական մեդիայում բովանդակություն ստեղծողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սոցիալական մեդիայում բովանդակություն ստեղծողներին և ինֆլուենսերներին հրավիրում է գաղափարների իրագործման նորարական լաբորատորիա։ Այստեղ ընտրված մասնակիցները կանցնեն ասելիքը ձևակերպելու, տարածելու և հետևորդներ ներգրավելու դասընթացներ, կներկայացնեն նախագծեր, կստանան դրանք իրականացնելու հնարավորություն։

Ծրագիրը ներառում է․

Երկօրյա դասընթաց․ մասնակիցները կզարգացնեն հանրային կարևորության թեմաներին առնչվող իրենց գաղփարները․ անվտանգություն, կրթություն, քաղաքականություն, սոցիալական հարցեր, առողջ ապրելակերպ և այլն։

Նախապատրաստություն իրագործման առաջարկին (pitching)․ մասնակիցները ձեռք կբերեն ազդեցիկ բովանդակությունյ ստեղծելու, հասանելի ուղերձներ կազմելու, լսարանի և հետևորդների հետ արդյունավետ աշխատելու, ասելիքը հաղորդելու, տարածելու հմտություններ։

Մրցույթ․ նորարարական լաբորատորիայում մշակված երեք լավագույն գաղափարներն “Ինտերնյուսը Հայաստանում” կազմակերպության կողմից կստանան 2,000,000 – 8,200,000 դրամ ֆինանսավորում։

Մանրամասները՝ կից պանակում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 25-ն է։

Տեղեկատվական հանդիպում․ Մարտի 19-ին ժամը 17:00-ին կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար հետևեք հղմանը։


Նորարարական լաբորատորիան հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:



Leave a Reply