«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի հիմնական թեման համավարակն էր ու մեդիան

«Թվապատում 2020» լրագրողական մրցույթի շրջանակներում ամփոփեցինք նաև «Ես եմ մեդիան» խորագրով ուսանողական մրցույթի արդյունքները։

Այս տարի մրցույթի հիմնական թեման համավարակը և մեդիան էր․ մասնակիցները պատմում էին մեդիայի հետ անցկացրած կարանտինի մասին, վերլուծում համավարակի ժամանակ հանդիպած կեղծ լուրերն ու միֆերը։

Գլխավոր մրցանակին արժանացավ Քրիստիան Գինոսյանը «Կորոնա-FAIL. կարանտինային օրագիր | Ձայնամեկուսացում» նյութի համար։ Հղումը՝ https://bit.ly/3nV95dk :
2-րդ մրցանակը ստացավ Անգելինա Աֆյանը «Ինֆորմացիան ֆիլտրելու մասին» նյութով։ Հղումը՝ https://bit.ly/3aHgHfI ։
3-րդ մրցանակը շնորհվեց Լիլիթ Մկրտչյանին «Էկրանին գամված. ինքնամեկուսացման իմ օրագիրը» նյութի համար։ Հղումը՝ https://bit.ly/3nUXknb ։

 



Leave a Reply