Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» ամենամյա լրագրողական մրցույթի «Ես եմ մեդիան» խորագիրը ուսանողների համար է, որոնք, հատկապես կարանտինային այս ամիսներին, ստեղծում, տարածում, կամ ուղղակի ակտիվորեն սպառում են մեդիան։
Մրցույթը առիթ է՝ այդ փորձառությամբ կիսվելու համար, պատմելու մեդիայի հետ անցկացրած կարանտինի մասին, վերլուծելու այս ընթացքում հանդիպած կեղծ լուրերն ու միֆերը, ներկայացնելու լրատվական վարակի հետ ապրելու նոր կանոնները, պատկերացնելու սպասվող ապագան։
Մրցույթի այս տարվա թեմաներն են`
- «Դիմակահանդես լրավարակի ժամանակ»․ մեդիայի տարբեր դիմակները
- Էկրանին գամված․ինքնամեկուսացման իմ օրագիրը
- Նոր նորմալը․ ինչպես տեխնոլոգիաները կփոխեն կրթությունը, աշխատանքն ու մարդկային հարաբերությունները կորոնավիրուսից հետո
Պատմի՛ր մեզ քո մտքերը՝ տեքստով, ձայնով կամ պատկերով ընտրելով այս ձևաչափերից որևէ մեկը․
- Էսսե (վերլուծական նյութ կամ անձնական պատմություն)
- Լուսանկար կամ ֆոտոպատմություն
- Տեսանյութ/աուդիոնյութ/փոդքասթ
- Մուլտիմեդիա պատմություն
Մասնակցության պայմանները և ժամկետը
Մասնակցելու համար պետք է մինչև օգոստոսի 10- ը ներառյալ [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել
- մրցութային նյութը կամ դրա հղումը,
- ինքնակենսագրություն (անպայման նշելով ուսումնական հաստատությունը, մասնագիտացումը, կուրսը, ներառելով հեռախոսահամար, էլ փոստի հասցե)։
Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ֆակուլտետների ուսանողները։ 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, հեղինակները կստանան վկայագրեր և մրցանակներ, որոնք կօգնեն մեդիայով հագեցած կարանտինային առօրյան ավելի հետաքրքիր և օգտակար դարձնել:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին՝ «Թվապատում» մրցույթի մրցանակաբաշխության ընթացքում։
«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի նախորդ տարիների հաղթած աշխատանքները կարող եք կարդալ Media.am կայքի Vox populi բաժնում:
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: