- November 26, 2020
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Նոյեմբերի 27-ին, ժամը 17։00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին հետպատերազմյան տնտեսական խնդիրների և դրամի արժեզրկման թեմայով առցանց քննարկման։
Հանդիպման բանախոսներն են ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, ֆինանսիստ-տնտեսագետ Հայկ Մնացականյանը և «Հետք»-ի տնտեսական լրագրող Սեդա Հերգնյանը։
Կքննարկվեն հետևյալ հարցերը․
- Ի՞նչ է պետք իմանալ դրամի արժեզրկման մասին. ինչպե՞ս և ի՞նչ աղբյուրներից հետևել տվյալներին
- Ի՞նչ գործոններ են ազդում դրամի տատանումների վրա
- Ի՞նչպես և ի՞նչ օղակներով է դրամի արժեզրկումն ազդում տնտեսության վրա
- Ի՞նչ դեր ունի ԿԲ-ն արտարժույթի շուկայում
Լրագրողները կարող են բանախոսներին ուղղել այս թեմայի շուրջ իրենց հետաքրքրող հարցերը։
Հայկական դրամն արդեն երկրորդ ամիսն է արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Դոլարը սկսել է թանկանալ սեպտեմբերի 29-ից՝ արցախա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմից երկու օր անց։ Հասարակության մոտ սա բազում հարցեր է առաջացնում։ Հաճախ այս թեմաների շուրջ մարդիկ մեդիայից ստանում են միայն պաշտոնական հաղորդագրություններ և շատ հարցեր մնում են անպատասխան։
Այս քննարկման նպատակն է օգնել րագրողներին ավելի լավ հասկանալ դրամի արժեզրկման ռիսկերն ու հետևանքները և ավելի խորքային ներկայացնել դրանք լսարանին։
Քննարկմանը մասնակցելու համար լրացրե՛ք հետևյալ հայտը մինչև նոյեմբերի 27-ը, ժամը 12։00 և էլ․փոստով կստանաք հանդիպմանը միանալու հղումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 35 58 36 35 կամ գրել [email protected] էլ․հասցեին։
Քննարկումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Շատ արդիական և կարևոր թեմա է.
Շնորհակալություն հնարավորության համար։
Շատ կարեւոր ու հետաքրքիր թեմա է։ Անպայման կմիանամ։