- February 22, 2016
- Posted by: admin
- Category: Նորություններ
Փետրվարի 19-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի 20-րդ տարեդարձի երեկոյի ժամանակ հայտարարվեց «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի «Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի հաղթողի անունը: Լսարանի որոշմամբ մրցանակին արժանացավ Մհեր Ենոքյանի՝ hetq.am-ում հրապարակված «Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն» նյութը:
Հաղթողն արժանացավ մրցույթի խորհրդանիշ-պարգևին և այդ անվանակարգում սահմանված 100 000 դրամ մրցանակին:
Հիշեցնենք, որ առցանց քվեարկության էին դրվել մրցույթի մյուս բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Քվեարկությունը տևեց հոկտեմբերի 2-31-ը, ինչից հետո ևս 15 օր ժամանակ տրվեց՝ չհաստատված ձայները հաստատելու համար:
Մեկ ամսվա առցանց քվեարկության արդյունքում գրանցվեց 520 քվե, որից 178-ը (հաստատված 119-ը)՝ հաղթող նյութի օգտին: