- November 3, 2016
- Posted by: admin
- Category: Նորություններ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության համաշխարհային շաբաթ: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նույնպես միացավ այդ շարժմանը:
Նախ դասընթաց անցկացրինք Շիրակացու անվ. ճեմարանի ուսուցիչների համար, ապա ՄՆԿ այցելեցին նաև Երևանի թիվ 69 դպրոցի մեդիագրագիտության խմբակի աշակերտները՝ խմբակի ղեկավար Կարինե Սամվելյանի հետ: Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարի ընթացքում այս մասին պատմող տեսանյութից հետո թեման եթերում շարունակեցին ՄՆԿ-ից Գեղամ Վարդանյանն ու Լուսինե Գրիգորյանը: Պատմեցին, թե ինչ է մեդիագրագիությունն ու ինչպես է Հայաստանը միանում մեդիագրագիտության միջազգային շարժմանը:
Մեկ այլ նախաձեռնությամբ՝ Media.am կայքում լսարանին առաջարկեցինք ստուգել մեդիա դաշտի մասին իրենց գիտելիքն ու ինֆորմացիան վերլուծելու հմտությունները՝ պատասխանելով թեստի հարցերին:
Հիշեցնենք, որ ավելի մեդիագրագետ սպառող դառնալու համար կարող եք օգտվել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած ձեռնարկից և խաղալ Մեդիամարտ ուսուցողական խաղը: