«Գենդերային քաղաքականության ներդրումը և կիրառումը» դասընթացի հրավեր

 

Կին լրագրողները հաճախ են հանդիպում խտրական վերաբերմունքի․ դրան արձագանքելու, ինչպես նաև գենդերային հարցերը հավասարակշռված լուսաբանելու համար լրատվամիջոցներին անհրաժեշտ է գիտելիք ու հատուկ մշակված խմբագրական քաղաքականություն։

Լրագրողներին, խմբագիրներին և լրատվական դաշտի այլ մասնագետներին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Գենդերային քաղաքականության ներդրումը և կիրառումը» դասընթացին։ Դասընացը կազմակերպում է ուկրաինական Մարզային լրագության զարգացման ինստիտուտը (RPDI)՝ International Media Support (IMS) դանիական կազմակերպության աջակցությամբ։

Դասընթացը կկայանա փետրվարի 17-ին ZOOM հարթակում՝ 13։00- 19:30 (ընդմիջումներով): Դասընթացի լեզուն ռուսերենն է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Առցանց հանդիպման հղումը գրանցված մասնակիցներին կուղարկվի փետրվարի 16-ին։

Դասընթացի մասնակիցները կքննարկեն գենդերային հավասարության սկբզունքները, օրենսդրական լուծումների տարբերակները, իրավագիտակցության բարձրացման ճանապարհները, ինչպես նաև գենդերային խտրականության օրինակներ՝ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի փորձից։
Դասընթացի նպատակներից մեկն է՝ խրախուսել գենդերային քաղաքականության մշակումը ու կիրառումը խմբագրություններում, որպես որակյան լրագրության կարևոր չափանիշ։

Դասընթացավարների մասին

Դասընթացը կվարեն փորձագետներ Իննա Նալիվայկոն և Անա Մորեն (Ուկրաինա)։

  • Իննա Նավիվայկոն «կանայք՝ Ուկրիանիայի հաջողության 50 տոկոսն են» հարթակի խմբագիրն է։
  • Անա Մորեն «Հարգանք. արշավ՝ մեդիայում և քաղաքականության մեջ սեքսիզմի դեմ» նախաձեռնության կայքի գլխավոր խմբագրի տեղակալն է, #шопосексизм վլոգի հեղինակը, բանաստեղծ և ֆեմինիստ։

Դասընթացն անցկացվում է «Հետաքննող կին լրագրողների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:



Leave a Reply