- February 16, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ




Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին, խմբագիրներին մասնակցելու մեկօրյա աշխատարանի՝ գենդերազգայուն լուսաբանման թեմայով։
Աշխատարանը կօգնի մասնակիցներին ընտրությունների նախաշեմին ավելի հավասարակշռված ու պատասխանատու արձագանքելու հանրային քննարկումներում ատելության խոսքին, գենդերային ապատեղեկատվությանը՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները։
Թեմայի մասնագետների հետ կվերլուծենք հայաստանյան մեդիայում տարածվող գենդերային ապատեղեկատվության խոսույթները, օրինակները, կճանաչենք տերմիններն ու երևույթները, կքննարկենք խտրական, կարծրատիպային լուսաբանումից խուսափելու մոտեցումները։
Աշխատարանը կանցկացվի փետրվարի 26-ին Երևանում։ Օրակարգը և մյուս մանրամասները կուղարկենք գրանցված մասնակիցներին։ Մասնակցության համար խնդրում ենք մինչև փետրվարի 24-ը լրացնել առցանց հայտը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Աստղիկ Քեշիշյանին՝ [email protected], 093 372014:
Աշխատարանը կազմակերպվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի DisinfoDecoded: Building Media Resilience Against GID and gender insensitive reporting and stereotypes ծրագրի շրջանակում «Արտեմիս դաշինք» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
