- March 25, 2024
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում կազմակերպում է Փաստերի ստուգման դասընթաց Լեռնային Ղարաբաղից/ Արցախից բռնի տեղահանված այն ուսանողների համար, որոնք սովորում են բուհերի լրագրության ֆակուլտետում։
Փաստերի ստուգման 2-օրյա դասընթացի նպատակն է զարգացնել ուսանողների՝ ապատեղեկատվության, քարոզչության և դավադրության տեսությունները բացահայտելու հմտություններն ու տեխնիկան։
Մասնակիցները կսովորեն քննադատաբար գնահատել տեղեկատվական աղբյուրները, ստուգել փաստերը և տարբերակել այն բոլոր նյութերը (այդ թվում՝ տեսա-լսողական), որոնք տարածում են ապակողմնորոշիչ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն:
Դասընթացի շրջանակում շեշտը դրված է փաստերի ստուգման հմտությունների գործնական կիրառման վրա՝ որպես մասնագիտական կարևոր չափորոշիչ։
Դասընթացը կվարեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am-ի փաստեր ստուգող թիմը, ինչպես նաև այլ հրավիրված փորձագետներ, որոնք կուղղորդեն մասնակիցներին կիրառել փաստերի ստուգման գործիքներ, կհետևեն իրադարձություններին և լրատվամիջոցների նորություններին և կստեղծեն փաստերի ստուգված բովանդակություն։
Մասնակիցները հնարավորություն կունենան հրապարակել դասընթացի շրջանակում ստեղծած իրենց լավագույն պատմությունները Media.am-ի «Ստուգված է» բաժնում։
Մասնակցության պայմաններ
Փաստերի ստուգման դասընթացը կանցկացվի ապրիլի 19-ին և 20-ին Դիլիջանում։
Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։
Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։
Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: