Բնապահպանական լրագրություն․ հետազոտումից մինչև պատմություն

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողներին և մեդիա մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Բնապահպանական լրագրություն․ հետազոտումից մինչև պատմություն» վերապատրաստման դասընթացին։

Մասնակիցները կզարգացնեն հետևյալ հմտությունները․

  • բնապահպանական արդի թեմաների լուսաբանում,
  • տեղական ու համաշխարհային խնդիրների ընդհանրություններ,
  • շրջակա միջավայրին առնչվող գիտական թեմաների մատչելի ներկայացում,
  • լրագրության և արժանահավատ գիտության համագործակցություն,
  • լսարանի ներգրավում։

Հատուկ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային, համաշխարհային թեմաներին հայաստանյան պատմությունների համադրմանը և նախագծային փաթեթների ներկայացմանը (pitching)։

Դասընթացը վարելու համար Ռոտերդամից (Նիդեռլանդներ) հրավիրվել է հետաքննող լրագրող և դասախոս Զուզա Նազարուկը։ Նրա վերջին՝ «Խորտակվող քաղաքներ» հետաքննությունն արժանացել է կլիմայի լուսաբանման միջազգային մրցանակին (Climate Journalism Award 2023)։ Զուզա Նազարուկի բնապահպանական, սոցիալական և հանրային քաղաքականության թեմաներով հրապարակումները մշտապես տեղ են գտնում Ֆրանս 24 (ENTR/France24), Եվրոնյուս (Euronews), Գազետա Վիբորցա (Gazeta Wyborcza) և այլ լրատվամիջոցներում։

Դասընթացում ներգրավված են նաև տեղական փորձագետներ, որոնց թվում են նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի մասնագետները։

Դասընթացի ավարտից հետո մասնակիցների համար կկազմակերպվի մեդիատուր՝ բնապահպանական թեմաների լուսաբանման գործնական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։

«Բնապահպանական լրագրություն․ հետազոտումից մինչև պատմություն» դասընթացը տեղի կունենա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) գրասենյակում մայիսի 24-25-ը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց հայտը։

Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 21-ը։

Ընտրությունը կկայանա մրցութային կարգով։ Առավելություն կստանան շրջակա միջավայրի թեմաներ լուսաբանող և հրապարակումներ ունեցող լրագրողները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Լիլիթ Գալստյանին (ՄՆԿ),  բջջային հեռ.՝ 095 583637, էլ․ փոստ՝ [email protected]


Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։

 



Leave a Reply