- April 4, 2017
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում փաստացի սկսեց գործել նոր սահմանադրությունը, ըստ որի երկրի գլխավոր կառույցն այսուհետ Ազգային ժողովն է: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պատրաստեց ու տարածեց Ընտրական օրենսգրքի հուշաթերթեր՝ նպատակ ունենալով քաղաքացիներին բացատրել՝ ինչ է փոխվել Սահմանադրությունում 2015թ-ին անցկացված հանրաքվեում իրենց «այո»-ից հետո:
Սահմանադրական փոփոխությունների հուշաթերթը պատմում է, թե
ինչ հիմնական փոփոխություններ է կրել երկրի կառավարման համակարգը, ինչպես է կազմավորվելու Ազգային ժողովը, ինչ լիազորություններ է ունենալու, ինչպես են ընտրվելու երկրի նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը`
Ընտրական օրենսգրքի հուշաթերթերը բացատրում են, թե
ինչպես ենք մենք ընտրելու ապրիլի 2-ին, ինչպես են հաշվվելու մեր ձայները`
ինչպես է ձևավորվելու Ազգային ժողովը ապրիլի 2-ի մեր քվեարկության արդյունքում`
ինչ պետք է իմանալ ընտրախախտումների մասին դիմում ներկայացնելիս`
որ ազգային փոքրամասնությունները կարող են մանդատ ունենալ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ձևավորվող Ազգային ժողովում`
Հոլովակները ստեղծվեցին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: