- March 13, 2019
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է փորձառու խմբագիր/պրոդյուսերի լրատվամիջոցների հետ աշխատելու համար: Խմբագիրը պետք է սերտ համագործակցի և աջակցի գործընկեր լրագրողական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքին, մասնավորապես՝ մուլտիմեդիա պատմությունների, նոր լրագրողական ձևաչափերի ստեղծմանը։
Աշխատանքի նկարագրություն և պարտականություններ
– ծրագրի մասնակից լրատվամիջոցների ստեղծագործական խմբերի հետ քննարկում է թեմաներ, գործիքներ, նյութերի ձևաչափեր, կառուցվածք և այլն,
– աջակցում է, ուղղորդում, կազմակերպում մտագրոհներ նյութերի ստեղծման նպատակով,
– առաջարկություններ է ներկայացնում ստեղծագործական թիմերին,
– վերահսկում է լրագրողական նյութերի պատրաստման գործընթացն ըստ ծրագրի մենեջերի հետ համաձայնեցված ժամանակացույցի և բովանդակության,
– խմբագրում և վերջնական արտադրության հանձնում աշխատանքը,
– անհրաժեշտության դեպքում ներկայացնում է գրավոր հաշվետվություն ծրագրի ղեկավարին,
– հաճախակի գործուղումների է գնում մարզեր (մարզային խմբագրի համար):
Պահանջվող որակավորումներ
– բարձրագույն կրթություն,
– լրագրության ոլորտում առնվազն 5 տարվա փորձ,
– մուլտիմեդիա հրապարակումներ պատրաստելու փորձառություն,
– նոր գործիքներից օգտվելու փորձ (խնդրում ենք նշել ուղեկցող նամակում),
– Հայաստանի մարզերի խնդիրների, իրավիճակի իմացություն,
– խմբագրի/պրոդյուսերի աշխատանքային փորձ,
– հայերենի գերազանց իմացություն (անգլերենը և ռուսերենը կդիտվի առավելություն),
– նորարարական մտածողություն, հաղորդակցման հմտություններ:
Խմբագիրը/պրոդյուսերը աշխատելու է նախապես հաստատված ժամանակացույցով, որը չի նախատեսում ամսական լրիվ ծանրաբեռնվածություն և ամբողջական հաստիք: Հաշվետու է ծրագրի մենեջերին:
Դիմելու ընթացակարգը
Խնդրում ենք [email protected] էլ․հասցեին «Խմբագիր/պրոդյուսեր» վերնագրով նամակով ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
– ինքնակենսագրական/Resume,
– ուղեկցող նամակ, որը պետք է ներառի նաև մուլտիմեդիա աշխատանքի 3 օրինակների հղումներ:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2019 թ. մարտի 31-ն է։
Կազմակերպության մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ https://mediainitiatives.am/: