- September 24, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է E-learning կրթական հարթակի բովանդակությունը կառավարող ադմինիստրատորի։
E-learning-ը հայերենով գործող առցանց կրթական միջավայր է՝ նախատեսված լրագրողների և մեդիայով հետաքրքրված մարդկանց համար։ Այն ներկայացնում է ՄՆԿ ուսումնական ծրագրերը՝ լրագրության, մեդիագրագիտության թեմաներով դասընթացներ, վերլուծական, ուսուցողական նյութեր, գրքեր, հրատարակություններ։ Հարթակը դինամիկ զարգանում է և պարբերաբար համալվում են նոր դասընթացներ և ուսումնական նյութեր։
Ադմինիստրատորն աշխատելու է արդեն գործող կառավարման համակարգում (Content Management System)․ ավելացնելու է մեկ դասընթաց՝ ապահովելով դրա ֆունցիոնալությունն ու գրավիչ տեսքը։ Բովանդակությունն ու գրաֆիկական պատկերները տրամադրելու է ՄՆԿ թիմը։ Տեխնիկական ու կատարողական հարցերում ակնկալում ենք ինքնուրույն աշխատանք և ստեղծագործական մոտեցում։
Պարտականություններ
- Դասընթացի բովանդակության կոկիկ և գրագետ ձևավորում և հրապարակում, կայքում՝ ներառյալ տեքստեր, գրաֆիկներ, պատկերներ, տեսանյութեր, քվիզներ և այլ ինտերակտիվ տարրեր,
- Դասընթացի կառուցվածքի, էջերի և այլ հիմնական բաղադրիչների նախագծում և գործարկում՝ ապահովելով օգտագործողի հարմարավետությունն ու տեսողական գրավչությունը,
- Դասընթացի համար մետա թեգերի ստեղծում,
- Կայքի ֆունկցիոնալության և կիրառելիության փորձարկում (Beta Test), ընթացիկ խնդիրների հայտնաբերում և շտկում։
Պահանջներ
Դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին․
- Բովանդակության կառավարման համակարգերի հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
- WordPress LMS, HTML Front end-ի խորացված իմացություն,
- Աշխատանքային պորտֆոլիո (առնվազն 3 վեբ նախագիծ, ցանկալի է՝ կրթական բովանդակությամբ),
- Վիզուալների և տեսանյութերի մշակման ծրագրերի (Canva, Photoshop, այլ) իմացություն,
- Հաղորդակցման լավ հմտություններ,
- Հայերենի պատշաճ իմացություն։
Աշխատանքն ազատ գրաֆիկով է (freelance), այն ավարտելու համար նախատեսված է երկու ամիս։
Հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն ինքնակենսագրական (CV)` ներառյալ իրենց ձևավորած երեք վեբ նախագծերի հղումները, հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]՝ նամակի «Թեմա» դաշտում նշելով՝ E-learning հարթակի ադմինիստրատոր։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ սեպտեմբերի 30, ժամը 17:00։