- February 13, 2025
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Լրագրության ռեսուրսային կենտրոնը (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (Հայաստան) փետրվարի 26-ին հրավիրում են լրագրողներին մասնակցելու «Կլիմայի փոփոխություն․ լուսաբանման և հաղորդակցության մոտեցումներ» դասընթացին։
Հայ և վրացի փորձագետների հետ կքննարկենք, թե ինչպես կլիմայի փոփոխության թեման ներառել մեդիայի լուսաբանման օրակարգում, տարբեր ոլորտներին առնչվող խնդիրները դիտարկել նաև կլիմայի փոփոխության համատեքստում, պարզ, մատչելի ներկայացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու առօրյայի վրա։
Դասընթացի ավարտին մասնակիցների համար կհայտարարվի լրագրողական մրցույթ․ կներկայացվեն մրցույթի մանրամասները, կքննարկվեն նյութերի նախնական գաղափարները։
Դասընթացը տեղի կունենա ՄՆԿ գրասենյակում (Արշակունյաց 3)։ Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը։ Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 23-ն է։