- January 12, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը աշխատանքի է հրավիրում թարգմանչի՝ Media.am կայքի անգլերեն տարբերակը թարգմանելու և խմբագրելու համար։
Media.am կայքի խմբագիր-թարգմանչի պարտականությունները՝
– անգլերեն թարգմանել Media.am կայքի հոդվածները,
– Media.am կայքի անգլերեն տարբերակում հրապարակել թարգմանված հոդվածները,
– սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`
– բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ թարգմանության ոլորտում, լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
– անգլերենին, որպես մայրենի լեզվի տիրապետելը ցանկալի է,
– թարգմանելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
– հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
– թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, վերջնաժամկետներում աշխատելու ունակություն,
– ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2018 թվականի հունվարի 22-ը:
Հայտը ներառում է հայերեն կամ անգլերեն ինքնակենսագրությունը, հետաքրքրվածության նամակը և երեք գործատուի կոնտակտային տվյալները, ովքեր կարող են երաշխավորել հայտը ներկայացնողի համար:
Հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով «Media.am Editor-translator»։ Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի: