ԱԲ գործիքներ լրագրողների համար․ երրորդ աշխատարան

Երբևէ լսե՞լ եք արհեստական բանականության կողմից ստեղծված երաժշտություն։ Իսկ փորձե՞լ եք ինքներդ երգեր գրել ԱԲ-ի օգնությամբ։ Նոյեմբերի 6-ին այս և այլ հետաքրքիր հմտությունների ենք ծանոթանալու «ԱԲ գործիքներ լրագրողների համար» աշխատարանների շարքի երրորդ հանդիպմանը։

Այս անգամ ՄՆԿ տեսաձայնային մոնտաժի մասնագետ Հակոբ Ազիզյանի հետ կենտրոնանալու ենք ԱԲ ընձեռած այն հնարավորությունների վրա, որոնք բարելավում ու դյուրացնում են ֆոտոյի, վիդեոյի և աուդիոյի հետ աշխատանքը։

Կսովորենք, թե ինչպես

  • ԱԲ-ին վստահել վիդեո և աուդիո մոնտաժի պարզ գործառույթները,
  • բարելավել անորակ տեսանյութերի, հին լուսանկարների որակը,
  • մաքրել ձայնագրություններն ավելորդ աղմուկից,
  • անիմացնել պատկերները:

Աշխատարանին կարող եք գրանցվել այստեղ։

Հանդիպում ենք ՄՆԿ գրասենյակում, ժամը 16։00-ին (տևողությունը՝ 2 ժամ)։


Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

 



Leave a Reply