Ագրոլրագրություն. հեռուստանախագծերի մրցույթ

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Ագրոլրագրության զարգացման նախագծի շրջանակում հայտարարում են գյուղատնտեսական թեմաներով հեռուստանախագծերի մրցույթ մեդիա կազմակերպությունների համար:

Մրցույթին կարող են մասնակցել  հեռուստաընկերությունները (այդ թվում՝ առցանց), ստուդիաները, որոնք հետաքրքրված են գյուղատնտեսական թեմաներով, ունեն այդ ոլորտի  լուսաբանման փորձ, համապատասխան գիտելիքներ։ Մասնակցելու համար պետք է ներկայացնել նախագծի առաջարկ (մինչև 1000 բառ), որը կներառի գաղափարը, ձևաչափը, ժամկետները, գործողությունների նկարագրությունը։ Ծրագրի կարևոր մաս պետք է հանդիսանա Վրաստանի գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես նյութերի տրամադրումը, փոխանակումը։ Անհրաժեշտ է նշել հայտատու կազմակերպության գյուղատնտեսության ոլորտի լուսաբանման փորձը՝ ուղարկելով հաղորդումների հղումներ, բացատրելով ծրագրի շարունակականությունը։

Նախագծերը կարող են ներառել հետևյալ թեմաները․

– հայ-վրացական համատեղ արտահանում,
– բրդի արտադրություն,
– մեղրի արտադրություն,
– կաթնամթերքի արտադրություն,
– անասնաբուծություն, ցեղատեսակի բարելավում,
– սահմանի հատում և հարկեր,
– կենդանիների սպանդանոցներ,
– գյուղատնտեսական տեխնոլոգիաներ,
– տեղական մթերք,
– խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման երթուղիները,
– սպառողների իրազեկվածությունը,
– կանայք գյուղատնտեսության մեջ:

Մրցույթի հաղթողը կստանա տեխնիկական աջակցություն՝ հեռուստատեսային սարքավորումներ՝ 7.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

– կազմակերպության մասին տեղեկություններ,
– նախագծի նկարագրությունը (անգլերեն կամ ռուսերեն, մինչև 1000 բառ),
– գյուղատնտեսական թեմաներով նյութերի կամ հաղորդումների առնվազն 5 հղում։

Նամակի վերնագրում նշել «Ագրոլրագրություն. մրցույթ մեդիա կազմակերպությունների համար»: Հայտն ուղարկել [email protected] էլ. hասցեին։

Դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի սեպտեմբերի 10-ն է։ Հաղթողները հայտարարվելու են սեպտեմբերի վերջին։


Ծրագիրն իրականացվում է  Аlliances Caucasus Programme — Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։