ՄՆԿ-ն փնտրում է Ադմինիստրատիվ օգնական 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկինում՝ Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ) փնտրում է փորձառու ադմինիստրատիվ օգնականի՝ գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։ Օգնականը աշխատելու է տեխնիկական և անվտանգության բաժնի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է կազմակերպության աշխատակիցներին գործավարական և նյութատեխնիկական խնդիրների կատարման հարցում։

Աշխատանքային պարտականությունները՝ 

  • Ընդունարանի աշխատանքի կառավարում՝ այցելուների դիմավորում և ուղղորդում, հյուրընկալության ապահովում 
  • Մուտքային զանգերի ընդունում և վերահասցեավորում, 
  • Պատասխանատու է մուտքային ու ելքային նամակագրության և աշխատակիցներին դրանք պատշաճ բաշխելու համար,
  • Ընդհանուր վարչական աջակցության տրամադրում, ներառյալ սկանավորում և պատճենում, 
  • Ձեռնարկել բոլոր լոգիստիկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանավորման և իրականացման համար, ներառյալ՝ կապ հաստատել միջոցառումների մենեջմենթով և սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հետ, աջակցել այդ ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացին, 
  • Կազմակերպության աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունների և կացարանների կազմակերպում, 
  • Գրասենյակի գործունեության առցանց օրացույցի կառավարում, որը ներառում է նաև փոխադրումները,
  • Կոնտակտային ցուցակների պահպանում, 
  • Կազմակերպության գրադարանի պահպանում, 
  • Պատասխանատվություն գրասենյակային տարածքի, պարագաների և սարքավորումների համար, 
  • Ֆայլերի պահպանում և արխիվացում, 
  • Քարտուղարական և գործավարության այլ պարտականությունների ճշգրիտ, բարձր որակով, ժամանակին կատարում: 

Պահանջվող որակավորումներ 

  • Բարձրագույն կրթություն հասարակագիտության և հարակից ոլորտներում. 
  • Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի փորձ 
  • Հայերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում, ռուսերենի լավ իմացություն 
  • Կազմակերպչական և հաղորդակցության գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր 
  • Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտություններ՝ հեռախոսով և անձամբ 
  • Կարգապահություն, ֆիքսված ժամերի ընթացքում աշխատելու պատրաստակամություն 
  • Համակարգչային գերազանց հմտություններ, գրասենյակային կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն 
Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը առավելություն է: 

Դիմելու կարգը 

Որակավորված և հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասեով, թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։

Դիմելու վերջնաժամկետը 23-ն է։ Ակնկալվում է, որ ընտրված թեկնածուն աշխատանքի կանցնի հուլիսի սկզբից։



Leave a Reply