- October 1, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Թվային և մեդիա կարողունակությունը 2021 թվականին հաստատված Հանրակրթության պետական չափորոշչի ութ հիմնական կարողունակություններից է։ Այն պիտի ձևավորվի դպրոցում՝ մեդիագրագիտության բաղադրիչը տարբեր առարկաների ուսումնական ծրագրերում և դասերում ինտեգրելու միջոցով։ Տվյալ առարկայի թեման յուրացնելուն զուգահեռ, աշակերտն այդպես զարգացնում է քննադատական մտածողությունն ու ստեղծագործականությունը, սովորում է ստուգել տեղեկատվությունները, սկսում է հասկանալ մեդիայի ազդեցությունը, տարբերել լրատվությունը քարոզչությունից, ճանաչել գովազդային հնարքները, վերանայում է իր վարքը թվային միջավայրում․․․
Մեդիագրագիտության ինտեգրումը ենթադրում է՝
- կապել դպրոցական առարկայի թեման մեդիայի որևէ դրսևորման հետ,
- կիրառել մեդիա գործիքներ դպրոցական նախագծային աշխատանքներում,
- ստուգել տեղեկությունների (պատմական, դասագրքային, լրատվամիջոցների․․․) աղբյուրները,
- սովորել և պահպանել առցանց անվտանգության ու էթիկայի կանոնները,
- դիտել/լսել, քննարկել ֆիլմեր, հաղորդումներ, փոդքասթ՝ վերլուծելով դրանց ասելիքը, նպատակները, արժեքները, ստեղծագործական հնարքները։ Նաև պատրաստել տեսաձայնային նյութեր դպրոցական թեմաներով,
- օրվա լուրերը կապել դպրոցական թեմաների հետ, վերլուծել ու ստուգել,
- դիտարկել մեդիայի ազդեցությունը պատմության տարբեր շրջաններում, կյանքի տարբեր բնագավառներում։
Դասի պլանները մշակելիս ուսուցչին կարող են օգնել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած ուղեցույցներն ու ձեռնարկները, որ հասանելի են Media.am կայքի Մեդիագրագիտություն բաժնում։
Մասնակցության պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դասարանների և առարկաների ուսուցիչները։ Անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 20-ը [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել հայտերը՝ ներառելով․
- ինտեգրված դասի պլան՝ դասի կառուցվածքը, տարիքային խումբը, նպատակը, մեթոդները և օգտագործվող նյութերը,
- դասավանդողի ինքնակենսագրությունը (աշխատանքային փորձն ու կոնտակտային տվյալները, նախկինում մեդիագրագիտության դասընթացների մասնակցության մասին տեղեկություններ)։
Մրցույթի երեք հաղթողները կստանան 200.000 դրամ դրամաշնորհ՝ դպրոցում մեդիագրագիտության ինտեգրված դասեր անցկացնելու համար։
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ի՞նչ ծրագրով կարելի է աշխատել և անհրաժե՞շտ է նկարահանել դասապրոցեսը։