- September 24, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Եթե դուք ունեք ձեր անձնական բլոգը կամ ստեղծում եք սոցիալական մեդիա բովանդակություն այլ կազմակերպությունների համար, կառավարում եք ձեր ընկերության սոցիալական մեդիայի էջերը և հետաքրքրված եք վերը նշված հարցերով, ապա «Սոցիալական մեդիան հանուն կանանց իրավունքների» դասընթացը հենց ձեզ համար է։
Բեռլինի միջազգային մեդիա ակադեմիան (IMA) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կազմակերպում են դասընթաց բլոգերների, SMM և կոնտենտ մարքեթինգի մասնագետների համար։
Դասընթացը կվարեն Գերմանիայից հրավիրված մեդիա փորձագետներ Լինդա Բրեքը և Աննա Գետմանովան։ Նրանք լսարանի հետ կկիսեն իրենց գիտելիքները և փորձը կանանց իրավունքների և հիմնախնդիրների վերաբերյալ, կներկայացնեն նաև թե, ինչպես են արտացոլվում գենդերային հավասարության խնդիրները եվրոպական սոցիալական մեդիայի հարթակներում, կպատմեն՝ ինչպես ստեղծել կանանց խնդիրներին առնչվող բովանդակություն, ընտրել համապատասխան ձևաչափեր և ժանրեր։
Դասընթացը կանցկացվի 2021-ի հոկտեմբերի 11-14-ը, ժամը 15:00-19:00-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2021թ-ի հոկտեմբերի 6-ը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Մանե Գրիգորյանին (ՄՆԿ) [email protected] կամ Աննա Գետմանովային (IMA) [email protected]։
Բարև ձեզ ես Նաիրան եմ Վանաձորից։ Ցանկանում եմ մասնակցել։եվ ուզում եմ իմանալ վճարովի է դասընթաց ը?
Մեծ ցանկություն ունեմ
Ցանկանում եմ մասնակցել որպես ապագա բլոգեր, նաեւ մարդ, ով մասնակցել է ձեր կազմակերպած մի շարք օնլայն սեմինարներին ու Մեդիագրագիտության ամառային դպրոցին